Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Քաղաքական
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն