Զատուլինն ու Բակո Սահակյանը հանդիպել են
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:
Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)