ԱԺ-ում աշխատակիցներին կրճատել են՝ առանց զգուշացման. գործը դատարանում է
Հասարակություն
ԱԺ նախկին աշխատակից Սպարտակ Առաքելյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին իրեն աշխատանքից ազատելու համար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում Առաքելյանը պատմեց, որ ինքն Աժ-ում աշխատել է շուրջ 5 տարի: Եղել է Իրավական սպասարկման բաժնի պետ, Իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, իսկ վերջին մեկ տարում՝ Իրավական փորձաքննության վարչության պետի տեղակալ:
Առաքելյանի խոսքով՝ իրեն աշխատանքից ազատել են հաստիքների կրճատման պատճառաբանությամբ, սակայն հենց այդ տեսանկյունից կան բազմաթիվ ընթացակարգեր, որոնք խախտվել են աշխատակազմի ղեկավարի և մյուս աշխատակիցների կողմից և չեն իրականացվել օրենքով սահմանված կարգով:
«Թույլ են տվել օրենքի կոպիտ խախտումներ, օրինակ՝ ի սկզբանե հաստիքները կրճատել էին, բայց ԱԺ նախագահի կարգադրությունները չէին հրապարակել: Հրապարակելուց հետո էլ եղան օրենքի խախտումներ՝ հիմնական կարգադրությունը հրապարակվել էր մի օր, հավելվածը՝ մեկ այլ, մինչդեռ դրանք բաղկացուցիչ մասեր են և պետք է միասին հրապարակվեն»,- նշեց նա:
Առաքելյանի խոսքով՝ իր հաստիքի կրճատման մասին ինքը կայքերից է իմացել. «Առանց տեղեկացնելու հաստիքների կրճատման մասին, առանց իրավական ակտ ցույց տալու՝ մեզ կրճատել են»,- սրտնեղում է նա:
Մեր այն հարցին, թե իրենից բացի քանի հոգի են ազատվել աշխատանքից նա նշեց, որ 50 հոգու հաստատ գիտի, բայց թե երկրորդ փուլով քանիսն են կրճատվել տեղյակ չէ:
«Վերոնշված ընթացակարգային մասերով վարչական դատարան բողոք ենք ներկայացրել, սպասենք համապատասխան դատական նիստեր իրականացվեն: Մնացածն արդեն դատարանի որոշելունն է: Գործը դատարանի վարույթում է, դատարանը կքննի»,- շեշտեց Առաքելյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն