Լիխտեյնշտեյն-Հայաստան` 1:1 (տեսանյութ)
Տեսանյութեր
Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում J խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Լիխտեյնշտեյնի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման 19-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը:
Դաշտի տերերը պատասխան գոլը խփեցին 72-րդ րոպեին. աչքի ընկավ Յանիկ Ֆրիկը:
J խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն այժմ ունի 10 միավոր:
Արմեն Գյուլբուդաղյանի գլխավորած թիմը խմբային փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Լուսանկարը` ՀՖՖ


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)