Վաճառվում է կղզին, որում նկարահանվել են «Կարիբյան ծովի ծովահենները» և «Կազինո Ռոյալը»
Այլ
Բահամյան կղզիներում գտնվող ոչ մեծ կղզին, որում անցկացվել է «Կազինո Ռոյալ» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի նկարահանումները, վաճառվում է 87 մլն դոլարով:
Նշվում է, որ նման բարձր գինը պայմանավորված է սպիտակ ավազով ծովափերով, պալմաներով, հինգ վերանորոգված և կահավորված տներով, գրում է Gazeta-ն:
Կղզուց ոչ հեռու գտնվում է դերասան Ջոնի Դեփի կղզին, ով «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում մարմնավորել է Ջեք Ճնճղուկին: Իսկ մյուս կղզիներում ապրում են դերասան Թայլեր Փերրին և հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:
Կղզին գտնվում է Նասսուից 100 կմ հեռավորության վրա, իսկ Մայամիից` մոտ 400 կմ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն