Վայոց Ձորի Սարավան գյուղում Range Rover-ը րոպեների ընթացքում ամբողջությամբ այրվել է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբրի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 CО 455 համարանիշի ավտոմեքենայում։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Հրշեջները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների հետ կանխել են նախ՝ կրակի տարածումը, քանի որ ավտոմեքենայի հարևանությամբ ձոր էր, և կրակը տարածվում էր չոր խոտերի ուղղությամբ, այնուհետև մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն