Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Դատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվել Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի 75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) 

Հայաստանը հաճելի անականկալների երկիր է. թե ինչպես կանադահայ Ռազմիկին ընդունեց Աննա Հակոբյանը

Հասարակություն

 Սփյուռքահայ Րաֆֆի Տուտագլեանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր ընկերոջ զավակ, հիվանդության պատճառով անվասայլակին գամված Ռազմիկի հանդիպմանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ՝ նշելով որ հանդիպումն անսպասելի էր, իսկ Հայաստանը, այո՛, հաճելի անակնկալներու երկիր է, ուրախանալու և հպարտանալու երկիր։

Րաֆֆի Տուտագլեանը գրել է. «Գանատայէն ընկերոջս զաւակը կարճ ժամանակուայ համար Հայաստան կ՚այցելէ, իր քրոջ եւ հարազատներուն հետ։ Խելացի եւ զգայուն՝ 24-ամեայ Ռազմիկը, որ ի ծնէ հիւանդութեան պատճառով միշտ սայլակի վրայ է, Հայաստան այցելութեան առիթով մէկ ցանկութիւն յայտնած էր՝ հանդիպիլ վարչապետին եւ իր տիկնոջ՝ Աննա Հակոբեանին եւ լուսանկարուիլ իրենց հետ։ Սա էր իր գերագոյն փափաքը, Հայաստանեան այցելութեան առիթով իր ամենամեծ երազը։

Ռազմիկի երազին մասին գիտէինք, բայց Երեւանի քաղաքական եւ մշակութային եռուզեռը, միջազգային պատուիրակութիւնները, WCIT համաժողովը, պետական հիւրերը, պաշտօնական եւ անպաշտօն միջոցառումները, հայ աստղերու բոյլին ներկայութիւնը ու շատ բաներ անհաւանական կը դարձնէին վարչապետի, տիկնոջ եւ ընտանիքին հետ ոեւէ հանդիպում, պարզապէս որովհետեւ անոնք այնքա՜ն բազմազբաղ էին, որ ամէն օր, ըստ լաւատեղեակներու, շատ յոգնած եւ շատ ուշ ժամերու աշխատանքէ տուն կը վերադառնային...։

Բայց ինչ խօսք, անկարելի էր անտեսել Ռազմիկի երազը եւ այս իսկ պատճառով, վարչապետին եւ Տիկնոջ հետ լուսանկարուելու Ռազմիկի փափաքին մասին տեղեկացուցի Տիկին Հակոբյանին։

- Տիկին Աննա, Ռազմիկը ընդամէնը երկու օր ունի։ Շաբաթ օր մեկնող է, մեծ յոյս ունէր, որ այս այցելութեան առիթ պիտի ունենայ ձեզ տեսնելու եւ իր երազը իրականացնելու՝ լուսանկարուելով վարչապետին եւ ձեր հետ։ Ափսոս որ շատ բազմազբաղ օրեր են, բայց կարելի՞ է գոնէ 5 րոպէ՝ շատ արագ հանդիպիլ ձեզի եւ լուանկարուիլ ձեր երկուսին հետ...», հարցուցի Տիկին Հակոբյանին, բացատրութիւններ տալով Ռազմիկին եւ իր փափաքին մասին։

- Րաֆֆի ջան, շատ բարի, սիրով կը նկարուենք, բայց վարչապետը արդէն պաշտօնական այցով մեկնում է երկրից եւ օդանաւակայանի ճանապարհին է։ Բայց ես տանն եմ, Ռազմիկը թող հիմա գա մեր տուն, երեխեքով սպասում ենք...

Ռազմիկն ու հարազատները չհաւատացին, երբ ըսի, որ Հայաստանի Առաջին Տիկինը մեզ իր տունը կը հրաւիրէ՝ Ռազմիկին հետ ծանօթանալու եւ լուսանկարուելու...

Սայլակ տեղափոխող յատուկ մեքենան կանչեցինք եւ գացինք վարչապետին եւ Տիկին Աննային տունը, թէեւ մինչեւ տան դրան առջեւ հասնիլնիս, ընկերակիցներս դեռ չէին հաւատացած, որ իրապէս կ՚երթանք մեր վարչապետի տուն՝ Տիկին Հակոբյանը տեսնելու...

Մեզ ջերմութեամբ ու մեծ սիրով ընդունեցին Տիկին Աննան եւ իր երկու դուստրերը՝ փոքրիկն Արփին եւ ժպտերես Շուշանը։ Միրգ ու սուրճ հիւրասիրեցին մեզի եւ շատ անմիջական զրուցեցինք բազմաթիւ նիւթերու մասին։ Ռազմիկը հետաքրքրուեցաւ վարչապետի եւ Տիկին Հակոբյանի միւս երկու զաւակներով՝ Մարիամով եւ Արցախի մէջ զինուորական ծառայութիւն կատարող Աշոտով։ Տաքուկ, քաղցր եւ անմիջական մթնոլորտը, Ռազմիկի ուրախութիւնը, Տիկին Հակոբյանի քրոջական գուրգուրանքը, ընտանեկան սէրն ու անկեղծ ժպիտը, Արփիի եւ Շուշանիկի քաղցր ներկայութիւնը ոգեւորեցին եւ խանդավառեցին բոլորս։ Ուրախ էր Ռազմիկը եւ յուզուած, ուրախ էինք մենք եւ այո՛, յուզուած...
Կէս ժամ անցած էր արդէն եւ ոչ ոք չէր ուզեր մեկնիլ վարչապետի բնակավայրէն, թէեւ գիտէինք, որ Տիկին Աննան եւս գործեր ունէր եւ կը պատրաստուէր ճանապարհորդութեան։ Սուրճը ըմպելէ ու Տիկին Աննայի մօր պատրաստած քաղցրաւենիքը համտեսելէ ետք բարի ճանապարհ ու բարի վերադարձ մաղթեցինք իրեն, եւ տաքուկ՝ ընտանեկան հիւրասիրութեան համար շնորհակալութիւն յայտնելէ ետք վերադարձանք տուն։

Ուրախ էինք եւ հպարտ։ Ուրախ էինք, որ Ռազմիկին երազը, թէկուզ մասնակի, իրականութիւն դարձաւ։ Հպարտ էինք Տիկին Հակոբյանով, իր բարեհամբոյր, բայց միաժամանակ, գանատացի հարազատներուս բառերով՝ իր classy էութեամբ, իր իմաստութեամբ եւ իր սիրալիր վերաբերմունքով։

Հայաստանը, այո՛, հաճելի անակնկալներու երկիր է նաեւ։ Ուրախանալու եւ հպարտանալու երկիր»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկ
Ամենադիտված