«Օջախ» ռեստորանային համալիրում վրաերթի ենթարկված 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից: Ինչպես ավելի վաղը հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի 35 QR 492 համարանիշի ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթաց: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետընթացի արդյունքում Մկրտիչ Մ.-ն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում:
Նրան առաջինը օգնության են հասել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր մեքենան դուրս են բերել, իսկ նրան օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն