Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիա
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ադեն Ֆինլանդիայում է:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:
Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն