Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի նաև Ֆինլանդիայի դեմ խաղին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի Ֆինլանդիայի հետ խաղին:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հովհաննիսյանը վնասվածք էր ստացել մինչև որակավորման փուլի վերջին երկու խաղերը և չէր մասնակցում նաև Լիխտենշտեյնի դեմ խաղին, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի բացարձակ առաջատարը ոչ մի պարտություն չկրած Իտալիան է՝ 21 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է: 3-4-րդ տեղերը 10-ական միավորով կիսում են Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի թիմերը: 5 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ Լիխտենշտեյնն ունի 2 միավոր:
8-րդ տուրում միմյանց դեմ կմրցեն Ֆինլանդիա-Հայաստան, Լիխտենշտեյն-Իտալիա և Հունաստան-Բոսնիա Հերցեգովինա զույգերը: Այդ խաղերը նախատեսված են հոկտեմբերի 15-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան