All Stars Project-ը ելույթ կունենա Հայաստանում
Հասարակություն
Silk Note Festival-ի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա ճանաչում վայելող All Stars Project-ը: Երեկոն տեղի կունենա նոյեմբերի 10-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ջազ ֆյուժն կիթառահար, կոմպոզիտոր Լարի Քորելը և Ռոման Միրոշնիչենկո դուետից հայտնի Ռոման Միրոշնիչենկոն, բաս կիթառահար, Ջոն Մաքլաֆլինի հայտնի տրիոյի անդամ Դոմինիկ Դի Պիացցան, դաշնակահար, Նագի տրիոյի անդամ Յանոշ Նագին, հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Վալերի Չերնոկը:
Երևանյան համերգին նրանք կներկայացնեն հայտնի դասական գործեր:
Համերգի կայացմանն աջակցում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Երեկոյից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն