200 երեխայի սեռական բռնության ենթարկած մանկապիղծը սպանվել է բանտակիցների կողմից
Այլ
Բրիտանացի մանկապիղծ Ռիչարդ Հաքլիին բանտում մահացած են հայտնաբերել: Իշխանությունները հաստատում են լուրը, բայց առայժմ հայտնի չէ մահվան պատճառը: DailyMail-ի փոխանցմամբ` նա սպանվել է բանտակիցների կողմից:
Տղամարդը դատապարտվել էր 22 ցմահ ազատազրկմամբ` Մալազիայում 200 և ավելի երեխայի բռնաբարության մեղադրանքով: Նա մահացել է Full Sutton բանտում հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Լոնդոնում բրիտանացին դատապարտվեց 22 ցմահ ազատազրկմամբ: Նա խոստովանական ցուցմունք էր տվել իր գործած հանցանքների վերաբերյալ: Նրա նկատմամբ առաջադրված է եղել 72 կետ մեղադրանք` կապված Մալազիայում երեխաների բռնաբարության հետ: Նրա զոհն են դարձել Կուալա Լումպուր քաղաքի աղքատ ընտանիքներից մոտ 200 երեխա` վեց ամսականից մինչև 12 տարեկան:
Նա տեղափոխվել էր Մալազիա որպես կամավոր և գումար էր աշխատել մանկապղծության կադրերը համացանցում վաճառելով:
Նշվում է նաև, որ նա նույնիսկ «մանկապիղծի դասագիրք» է գրել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն