Երեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Փեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.am Արդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին 

«Իրատես». Ի՞նչ եղավ, որ հանկարծ փոխվեց Փաշինյանի կարծիքը

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը կարծես կամաց-կամաց վերադառնում է իրականություն։ Օրերս Արագածոտնի մարզում ընթացող ներդրումային բիզնես համաժողովում նա հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմադիր եւ իշխանամետ գործարարների բաժանում չկա, ապա հավելեց. «Գործարարների շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, բոլոր գործարարներին համարում ենք մեր դաշնակիցը»։ Նախ` այս հայտարարությունից հետո անմիջապես հարց է առաջանում՝ միայն գործարարների՞ շրջանում թշնամիներ չկան, թե՞ հանրության տարբեր շերտերի, իշխանական տեսակետից տարբերվող մարդկանց միջեւ եւս։ Բայց սա քննարկման այլ թեմա է, հիմա բուն խնդրի մասին։

Այս հայտարարությունն անում է մի մարդ, որն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր. «Մինչեւ հիմա ներդրում ասելով ի՞նչ է հասկացել Ազգային ժողովը։ Սովորաբար կառավարությունում եւ Ազգային ժողովում հավաքվել են լավ տղերքը եւ երբ որ ներդրում են ասել, ասել են՝ «Հիմա մենք ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք, եւ մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, եւ կան լավ ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի, ո՞նց ենք մենք ներդրում բերում։ Դե ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, մեր ախպոր ախպերներն՝ իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան լինի»։

Եկեք, նայեք մեր երկրի ներդրումների պատմությունը, ինչի պատահական մարդ մեր երկրում ներդրում ա արե՞լ՝ կամ եղել ա ախպեր, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր, դրա համար էսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր։ Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք, սա է հեղափոխությունը»։ Ի՞նչ եղավ, որ այսպես միանգամից փոխվեց Նիկոլ Փաշինյանի կարծիքը ներդրողների հարցում։ Նա էլ չունի՞ կախարդական փայտիկ, որով տնտեսությունը թռիչքաձեւ կզարգացնի, իսկ ճամպրուկով փող բերող ներդրողները Հայաստանի «դռանը» հերթ կկանգնեն։ Արտասահմանյան այցերի ժամանակ «հարստացեք ու հարստացրեք» կոչին արդեն անհաղո՞րդ են։

Ի՞նչ կատարվեց։ Իսկ ո՞վ էր անընդհատ վստահեցնում, որ կոռուպցիա, փայ մտնել չկա, ու ինչու՞ այդ ամենը չաշխատեց, ինչու՞ ներդրողները վազելով չեն գալիս Հայաստան, չէ՞ որ ՀՀԿ-ն էլ խորհրդարանում չէ, որ խանգարի նրանց։ Հիմա «ախպոր ախպոր ախպերները» թշնամի չե՞ն, իսկ Հայաստանի ամբողջ տնտեսությունը ախպեր կամ ախպոր ախպեր չէ՞, չե՞նք հրաժարվում այս համակարգից, էլ մի բան անելով մի բան չի՞ լինում։ Եթե այդ ախպերներն էլ ներդրում չարեցին, ո՞վ եկավ Հայաստան ու ներդրում բերեց այս 1,5 տարում։

Իրականում Փաշինյանը հասկացավ, որ ոչ մի հայտարարությամբ, խոստումով, հեղափոխության անընդհատ գովերգմամբ գեթ մեկ գործարարի սիրտը չի կարող շահել՝ նրան ստիպելով մի երկրում գումարներ ներդնել, որտեղ շատ անորոշություններ կան՝ քաղաքական իրավիճակից, դատաիրավական անհասկանալի խնդիրներից սկսած, մինչեւ չավարտված պատերազմ ունեցող երկրի կարգավիճակ։ Եվ այսպիսի երկրում, այո, միայն համոզելով, գուցե նաեւ ախպերների ախպերներով կարող ես քարը քարին դնել։ Իսկ եթե նրանց էլ աջուձախ «փռելով» առաջ ես գնում, նշանակում է` ոչ մի ներդրման հույս չպիտի ունենալ։ Կարծում ենք` իրականության հետ առերսումը Նիկոլ Փաշինյանի մոտ սկսվեց այն պահից, երբ մոտեցավ հանրությանը եկող տարվա բյուջեն ներկայացնելու ժամը, բյուջե, որտեղ ՀՀԿ-ից ժառանգած ոչինչ չկա, դա ամբողջովին Փաշինյանի կառավարության բյուջեն է։ Եվ ո՜վ զարմանք, այս անգամ էլ հեղափոխական ակնկալիքներ չպետք է ունենալ, հասարակության սպասելիքներն այս առումով էլ չեն արդարանա։ Սա գիտակցելով է Փաշինյանը սկսել սիրաշահել գործարար հատվածին, իսկ թե նրանցից քանիսն այս անգամ կանսան նրա հորդորներին, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել ականի վրաՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Ամենադիտված