Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի առաջնությունում կունենա մեկ մեկնարկ
Սպորտ
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի առաջնությունում միակ մեկնարկը կունենա հոկտեմբերի 17-ին` սկրեչ մրցաձևում:
Այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Վերջինս փաստեց, որ Ստեփանյանը լավ է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, թեպետ նոր-նոր է ամբողջությամբ վերականգնվել վնասվածքից: «Արել ենք ամեն ինչ` լավ ներկայանալու համար: Ամեն ինչ կորոշվի հեծանվահրապարակում»,- հավելեց Գյոզալյանը:
Հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Նիդերլանդներում հոկտեմբերի 16-21-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն