«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի գիտնականներին, գիտության և տեխնոլոգաների ոլորտի շուրջ 100 մագիստրանտների և ասպիրանտների
Այլ
Երևանում անցկացվող Գիտության և Տեխնոլոգիայի Միավորում կոնֆերանսը (STCC) ամենամյա իրադարձություն է, որի նպատակն է ապահովել հիմնարար և կիրառական հետազոտությունների զարգացումը Հայատստանում: Կոնֆերանսը համախմբում է գիտնականների և ինժեներների, որոնք աշխատում են առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում:
Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք ՖՄԻ ընկերության Էկո համակարգի զարգացման ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանի հետ, ով պատասխանեց կոնֆերանսի, ինչպես նաև Հայաստանի գիտահետազոտական ոլորտում «Ֆիլիպ Մորրիս» ընկերության դերի հետ կապված կարևորագույն հարցերին:
Ինչու՞ է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ն ընդարձակում Հայաստանում հետազոտությունների շրջանակը:
ՖՄԻ-ն կարևորում է Հայաստանում տեխնոլոգիաների մշակույթը: Այս կոնֆերանում ընկերության ներկայությունը այդ ամենի վկայություն է: Գիտական և տեխնոլոգիական ոլորտներում ընկերության փորձառության շնորհիվ 2017թ. «Ֆիլիպ Մորրիսը» ՀՀ Կառավարության, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի հետ ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով ընկերության նպատակը՝ Հայաստանում հիմնելու գիտահետազոտական կենտրոն ու աջակցելու կրթական և հետազոտական ծրագրերի՝ ներառյալ մագիստրատուրան և ասպիրանտուրան:
Ընդհանուր առմամբ, ո՞րն է «Ֆիլիպ Մորրիս»-ի հիմնական գործունեության շրջանակը ՀՀ կրթական ոլորտում:
Ամենակարևորն այն է, որ «Ֆիլիպ Մորրիս»-նայժմ արժեհամակարգ է ձևավորում, որն ուղղորդում է ուսանողներին, ովքեր որոշում են կայացրել կատարելագործել իրենց որակավորումը գիտության ոլորտում՝ սկսած Մագիստրոսական աստիճանից: Իսկ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ զբաղվում են գիտությամբ, մենք «Ֆիլիպ Մորրիս»-ի հետազոտական կենտրոնի անունից կոչ կանենք կրկին ընդգծելու գիտության և գիտնականների կարևորությունը և՛ երկրի, և՛ արդյունաբերության համար:
«Ֆիլիպ Մորրիս»-ն ինչ-որ կերպ մասնակցե՞լ է կրթական ծրագրերի զարգացմանը, թե՞ միայն ֆինանսապես է աջակցություն ցուցաբերել:
«Ֆիլիպ Մորրիս»-ն այս պահի դրությամբ չի մասնակցել կրթական ծրագրերի զարգացմանը: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը բաց է և՛ մեր ընկերության, և՛ այս արդյունաբերությունը զարգացնել ցանկացող այլ ընկերությունների համար: Ինչպես գիտեք՝ կրթական ծրագրերի գնահատման և զարգացման գործում շատ կարևոր է բիզնեսի ներգրավվածությունը: Կարող եմ ասել, որ մեզ համար առաջնայինը կրթական ծրագրերում «Ֆիլիպ Մորրիս»-ի ներգրավվածությունն է, միաժամանակ, շատ հետաքրիր է այն գործնական փորձառությունը, որը կստանան «Ֆիլիպ Մորրիս»-ն ու այլ ընկերությունները այս ծրագրից:
Ինչպես գիտենք՝ «Ֆիլիպ Մորրիս»-ըծխախոտային ընկերություն է: Ինչու՞ եք հանգել STCC կոնֆերանսին մասնակցելու որոշմանը:
«Ֆիլիպ մորրիս Ինթերնեյշնլը» կլինի առաջատար գիտական հետազոտություններ ներկայացնող ընկերությունների շրջանում, որպես ծխախոտի արդյունաբերության առաջատար՝ նվիրված սիգարետը գիտականորեն հիմնավորված անծուխ պրոդուկտներով փոխարինելու գործընթացին: ՖՄԻ-ի ծավալուն հետազոտություններն ու գնահատման ծրագիրը ոգեշնչված են դեղագործական ոլորտի լավ ճանաչված պրակտիկայով: Ներկա դրությամբ, անծուխ պրոդուկտների պորտֆոլիոյի վրա աշխատում են գիտահետազոտական ոլորտի ավելի քան 430 փորձագետ: Խոսքը գնում է ավելի քան 40 ազգությունների մոտ 300 համաշխարհային մակարդակի գիտնականների մասին: Ընկերությունը հետազոտություններն անցկացնում է մոտ 30 գիտական ոլորտներում: Մեր համաշխարհային պորտֆոլիոն ընդգրկում է ավելի քան 4,600 շնորհված արտոնագրեր և անծուխ տեխնոլոգիաների վերաբերյալ շնորհման ենթակա ավելի քան 6,300 արտոնագրի դիմում:
Ի՞նչ դրական ազդեցություն կունենան «Ֆիլիպ Մորրիս»-ի գիտահետազոտական կենտրոնի հիմնադրումն ու էկոհամակարգի կառուցմանն ուղղված գործողությունները Հայաստանի տնտեսության վրա:
Մենք հավատում ենք, որ ինժեներական և տեխնոլոգիական ոլորտների զարգացումը շատ խոստումնալից են Հայաստանի տնտեսության, ինչպես նաև երկրի միջազգային վարկանիշի համար: Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանի առաջատարը թվային տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստման մեջ: Այն ծրագրերը, որոնց մենք աջակցում ենք հնարավորություն են տալիս ժամանակակից ուսանողներին ուսումն ավարտելուց հետո պատրաստ լինել մարտահրավերներին:
«Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից դրամաշնորհներ ստացողները որևէ պարտավորություն կունենա՞ն ընկերության առաջ ապագայում:
Չկա ոչ մի պարտավորություն, կախվածություն կամ նախապայման: Սա ուսանողների զարգացմանն ու նրանց որակավորման բարձրացմանն աջակցող ծրագիր է: Մագիստրատուրայի ուսանողները, ովքեր մեր կողմից ֆինանսավորում կստանան, հնարավորություն կունենան ժամանակակից կրթություն ստանալ Տվյալագիտության ոլորտում, և կկարողանան մրցակցել ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային ոլորտում: Հետևաբար, ցանկացած ընկերություն, որը որևէ կապ ունի տվյալագիտության հետ, հնարավորություն կունենա համագործակցել այդ ուսանողների և արդեն ուսումն ավարտած մասնագետների հետ:
Ֆիլիպ Մորրիսը հետազոտության թեմաների վրա սահմանափակումներ դնու՞մ է գիտական ծրագրերի և գիտնականների հետ համագարծակցության տեսանկյունից: Այլ կերպ ասած` գիտական հետազոտությունները կսահմանափակվե՞ն ծխախոտի արդյունաբերության ոլորտում ժամանակակից մարտահրավերներով:
Բացարձակապես: Տվյալագիտության Մագիստրատուրայի ծրագիրը չի ընդգրկում ծխախոտի արտադրությանը վերաբերող ոչ մի կրթական բաղադրիչ: Ամբողջ տեղեկատությունը և կրթական ծրագրերը կառուցված են բնական և տեխնոլոգիական գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: Պատճառն այն է, որ Հայաստանն այս տեսանկյունից ունի մրցակցային առավելություն, քանի որ երկրում կան բազմաթիվ լավ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, կա բավարար տեխնոլոգիական հիմք՝ մասնակցելու «Ֆիլիպ Մորրիս»-ի տեխնոլոգիական պրոդուկտների զարգացմանը:
«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում տրամադրել է 15 դրամաշնորհ Համակարգային Ինժեներիայի Մագիստրատուրայի աստիճանի ուսանողներին, ինչպես նաև 21 դրամաշնորհ Տվյալագիտության Մագիստրատուրայի ուսանողներին: Շնորհիվ ասպիրանտուրայի ծրագրերի աջակցության մեր ծրագրի 10 ուսանողներ 8 տարբեր համալսարաններից և գիտահետազոտական ինստիտուտներից ստանում են ամսական կրթաթոշակ: Այս տարի մենք կհայտարարենք ասպիրանտուրայի լավագույն ուսանողների աջակցության ևս մեկ ծրագիր: Միաժամանակ, Հայաստանի առաջատար ինստիտուտների 7 թիմերից 23 առաջատար գիտնականներ ստացել են մեր աջակցությունը, որը կվերսկսվի այս տարի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն