Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել 

Կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանն անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք. ԱԺ նախագահ

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթով է հանդես եկել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում: Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ելույթում Միրզոյանը նշել է.

«Հարգարժան նախագահություն,

գործընկեր խորհրդարանականներ,

տիկնայք և պարոնայք,

ելույթս ցանկանում եմ սկսել շնորհակալություն հայտնելով մեր տանտիրոջը՝ Սերբիայի Հանրապետության խորհրդարանին՝ Վեհաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար:

Ընթացիկ ընդհանուր քննարկման խորագիրն ինքնին խոսուն է. «Միջազգային իրավունքի ամրապնդում. Խորհրդարանի դերն ու մեխանիզմները և տարածաշրջանային համագործակցության խթանումը»:

Եթե մենք հետ նայենք պատմությանը, կտեսնենք, որ միջազգային իրավունքը՝ որպես ազգերի միջև հարաբերությունները կարգավորող իրավական դրույթների համակարգ, միշտ է գոյություն ունեցել, քանի որ մարդկային քաղաքակրթության հենց սկզբից բոլոր պետությունները հասկացել են ազգերի միջև «խաղի կանոնների» անհրաժեշտությունը: Կանոններ, որոնք կարգավորում են իրենց գոյակցության պայմանները, թույլ են տալիս նրանց ապահով զգալ և երաշխավորել իրենց զարգացումը: Դժբախտաբար, մարդկության ողջ պատմության ընթացքում մենք նաև ականատես ենք եղել այս կանոնների ոտնահարման բազմաթիվ դեպքերի մեկ պետության և անտարբերության ու դժկամության՝ այլ պետությունների կողմից՝ կանխելու, դատապարտելու և լուծելու դրանք՝ արդյունքում խոչընդոտելով ոչ միայն մի առանձին տարածաշրջանի, այլ որոշ դեպքերում՝ ողջ աշխարհի և մարդկության զարգացումը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրությունը սկսեց վերափոխել և վերակարգավորել մեր համատեղ և փոխշահավետ գոյակցությունը՝ հիմնված երկրների միջև բոլոր բանավեճերի խաղաղ կարգավորման առանցքային համընդհանուր սկզբունքի և հետևաբար՝ ուժի կիրառման անընդունելիության վրա: Այս տասնամյակների ընթացքում պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարները բազմաթիվ առիթներով արտահայտել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ իրենց հավատամքը: Եվ այսօր, չնայած հնչող քննադատությանը, միջազգային իրավունքն այն միակ գործիքն է, կամավոր ընդունված կանոնների միակ խումբը, որը թույլ է տալիս պահպանել խաղաղություն և միազգային անվտանգություն: 
  
Կրկին ոգեկոչելով ընդհանուր բանավեճի խորագիրը՝ «ամրապնդել միջազգային իրավունքը», պետք է նշեմ, որ այս պահին մենք հրատապ կարգով պետք է խոսենք միջազգային իրավունքի մասին ընդհանրապես և մարդու իրավունքների մասին մասնավորապես: 
  
Հարգելի գործընկերներ, հենց այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:

Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի և ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:

Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել և վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: 
  
Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, դրան հետևելը և պահպանելը 21-րդ դարում չի վերաբերում տնտեսությանը կամ աշխարհաքաղաքականությանը: Այն նախևառաջ մարդկային կյանքերը փրկելու մասին է, նրանց իրավունքները և ազատությունները հարգելու մասին է, այն միջազգային հանրության բարոյականությունը և Միացյալ Ազգերի ոգին փրկելու մասին է: 
  
Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների: Ես կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանը՝ որպես կազմակերպության և այստեղ ներկայացված յուրաքանչյուր խորհրդարանի, անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրա
Ամենադիտված