81-ամյա տատիկը փորձել է ինքնաթիռ նստել` իր հետ տանելով 17 կգ կոկաին
Այլ
Կոլումբիայի ոստիկանությունը Ռիոնեգրո քաղաքի օդանավակայանում ձերբակալել է 81-ամյա մի կնոջ, ով իր հետ տեղափոխելիս է եղել 17 կգ կոկաին տեսակի թմրանյութ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով RCN ռադիոալիքին:
Ոստիկանության տվյալներով` կինը պատրաստվում էր գնալ Իսպանիա, որտեղ, ենթադրվում է, որ նա ունի հարազատներ:
«Ձերբակալվել է կին Ռիսարալդայից: Նրա անվասայլակում գտնվել է 17.000 գրամ կոկաին: Նա գնում էր Մադրիդ»,-հայտարարել է ոսիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանը նշել է, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ փորձել են անվասայլակով թմրանյութ տեղափոխել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն