Մոդրիչը բաց կթողնի Կլասիկոն
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի վնասվածքի մասին մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստի մոտ մկանային վանսվածք է, ինչի պատճառով նա բաց կթողնի Իսպանիայի առաջնության շրջանակներում «Մալյորկա»-ի ու «Բարսելոնա»-ի դեմ կայանալիք hանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում «Գալաթասարայ»-ի հետ կայանալիք խաղը:
Մոդրիչը վնասվածքը ստացել է Խորվաթիայի հավաքականի կազմում:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միջև դիմակայությունը կայանալու է հոկտեմբերի 26-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան