36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. Իտալիա Զինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ի՞նչ է կատարվել Տոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունը Ուկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը 

Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. նոր մանրամասներ

Իրավունք

ՀՀ  Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են  ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և  այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:

Հիշեցնենք, որ  ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր  առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. ԻտալիաԶինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ի՞նչ է կատարվելՏոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունըՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արելՄեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որին մեղադրել էին հունվարյան անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող դիվերսիաների մեջ Բռնցքամարտիկին գտել են մահացած. ՄանրամասներԼավրով․ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները փորձում են նախապես «լվանալ» իրենց պատասխանատվությունը» Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 23-ինՕգոստոսի 24-30 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար Նորվեգիայում ավիադիսպետչերների գործադուլը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը. 147 չվերթ չեղարկվել է Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և 3 ավտոմեքենա․ կան վիրավորներ ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողըԾառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը Տոլբաչիկ հրաբխի մոտ արգելափակվել է 149 մարդԽոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից Փրկարար ծառայությունը զգուշացնում էԵրկար ժամանակ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. ՄանրամասներՎանաձորում երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեները հայտնի ենՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ozon-ի պահեստի տարածքից ավելի քան 300 աշխատակից է տարհանվել. Ի՞նչ է կատարվելՈրտե՞ղ են հայտնվել Ռուսաստանի շուկայից դուրս մնացած հայկական ծաղիկները Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավորՇոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում «Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան Օձի նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի պատվին (լուսանկար)Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով Ավտոմեքենան մխրճվել է զբոսաշրջիկների բազմության մեջ Կրետեում. Կան վիրավորներԸնտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ)
Ամենադիտված