Լենա Նազարյանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին
Քաղաքական
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը զբաղված է Կուսակցությունների մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի մշակմամբ: Այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ փորձի ուսումնասիրումը և անհրաժեշտության դեպքում այն կիրառումը:
Խոսելով Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախատեսվող փոփոխությունները կնպաստեն բնագավառի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներգրավվածությանը, ընտանեկան բռնության դեպքերը կանխելուն ուղղված հայ խորհրդարանականների կողմից իրականացվող քայլերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ զբաղվում է կանանց խնդիրներով՝ փորձելով օրենսդրական կարգավորումների միջոցով լուծում տալ դրանց:
Հյուրերը խոսել են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումներին:
Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանը կիսվել են Արցախ կատարած այցի տպավորություններով՝ փաստելով մի շարք ոլորտներում տեղի ունեցած առաջընթացը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն