Փլուզված տանը ծեր ամուսիններ են եղել. կենդանի են, թե ոչ՝ նախարարը չի կարող ասել
Արտակարգ Պատահար
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:
Կառավարության նիստի ընթացքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեպքից մանրամասներ ներկայացրեց, մասնավորապես, որ հողի սողանք է եղել, որից փլուզվել է խրճիթի նմանվող տունը: Սողանքը տան վրա է եկել ու տունը ծածկել։
«Տանը երկու մարդ կա՝ ծեր ամուսիններ։ Կենդանի՞ են, թե՞ չէ, չեմ կարող ասել, տեղում պետք է պարզվի: Տրակտորով դեմը մաքրում են, որ հանկարծ նոր բան չգա, չնայած տակը ուրիշ շենքեր՝ տներ-բաներ չկան»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն