Ոչ մերժում ենք ստացել, ոչ դրական լուծում. Մարգարիտա Խաչատրյան
Հասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի հետ: «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասնեց. «Ոչ մերժում ենք ստացել, ոչ դրական լուծում: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ փուլ առ փուլ մեր հարցերին լուծում կտա»:
Խաչատրյանի պնդմամբ՝ Փաշինյանը խնդրի լուծումը տանում է դեպի հոգաբարձուների խորհուրդ, հիմնադրամ. «Ես վարչապետին պատասխանեցի, որ այդ հիմնադրամի շահառուն մեր ժողովուրդն է, որ իրենց աշխատավարձից 1000 դրամ փոխանցում են կատարում, այն ոչ մի կապ չունի կառավարության բյուջեի հետ և 25 տոկոս աճի հետ»։
Հարցի վերջնական լուծման մասին խոսք չկա: Մարգարիտա Խաչատրյանը վաչապետին ներկայացրել է 6646 հոգու անունները. «Նրա կողմից ոչ բացասական, ոչ դրական արձագանք չստացանք, ասաց՝ հարցին կտանք լուծում, բայց ինչ տեսակետով կլինի լուծումը, իմ հանդիպման ժամանակ պարզ կլինի»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն