«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ. պարզաբանում
Հասարակություն
«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին պարզաբանում է տարածել «Սանիթեք» ընկերության տնօրինությունը։
«Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված եւ մի շարք այլ լրատվականների կողմից արտատպված` «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրը» իրականությանը չի համապատասխանում եւ միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը:
Նշենք, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ»,–նշված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով: Օրաթերթը նշել էր, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500.000.000 դրամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն