«Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը լուրջ խնդիրների առաջ է հայտնվել
Հասարակություն
«Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը հոկտեմբերից լուրջ խնդիրների առաջ է կանգնած։
Խնդիրը լուծելու համար կառավարությունն այսօր որոշում է ընդունել։
«Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորված և նոր վերաֆինանսավորվելիք վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման գումարների անբավարար լինելու պարագայում միջոցառման հետագա իրականացումը՝ 2019 թ․-ի հոկտեմբեր ամսից կկանգնի լուրջ խոչընդոտների առաջ, անհրաժեշտություն է առաջացել միջոցառումը բնականոն իրականացնելու նպատակով չորրորդ եռամսյակում հատկացնել 300 մլն ՀՀ դրամ»,– նշված է որոշման նախագծում։
Ծրագիրը փրկելու համար պահանջվող 300 մլն հայթայթելու համար կառավարությունն այսօր որոշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն այս տարվա բյուջեով «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» բաժնին հատկացված գումարից 300 մլն դրամը փոխանցել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն