Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջ
Հասարակություն
Հինգշաբթի օրը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարորդը մահացել է: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
««Mercedes»-ի վրա արձակած կրակոցների հետևանքով սպանվել է 27-ամյա Արմեն Բաղդասարյանը: Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, բայց բժիշկների օգնությունն արդեն իսկ պետք չի եղել տղամարդուն»,- գրում է ուկրաինական «Страна» թերթը:
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին` 53-ամյա Վադիմ Սավչուկին:
Ոստիկանությունը և քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն