«Բալդի»-ն կրկին «Օրրան»-ում էր (տեսանյութ)
Տեսանյութեր«Բալդի» ընկերությունը բարեգործական այցով կրկին «Օրրան» հասարակական կազմակերպությունում էր։
Ընկերության աշխատակիցներն այս անգամ ևս դատարկաձեռն չէին գնացել. ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այս անգամ էլ նվերներ էին տարել կենտրոնի սաներին։
«Բալդի» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Սիրվարդ Կարապետյանը նշեց, որ ընկերության անձնակազմը, տեսնելով երեխաների ջերմ ընդունելությունը, ոգևորվածությունն ու սպասումը, որոշեց այցելել նաև «Օրրան» հասարակական կազմակերպություն՝ նվերներ հանձնելու երեխաներին:
Ընկերության աշխատակիցներն ու երեխաները հաճույքով ընտրում էին այս կամ այն կոշիկը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի ոճն ու ճաշակը: Արդյունքն, անշուշտ, գոհացնում էր բոլորին:
«Օրրան»-ի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մալխասյանը ողջունեց «Բալդի» ընկերության նախաձեռնությունը և նշեց՝ երեխաների համար շատ կարևոր է տեսնել իրենց նկատմամբ այն հոգատարությունը, որն ամեն այցելությունից ստանում են ընկերության աշխատակիցների կողմից:
Պայծառ ժպիտներ, ջերմություն ու գոհունակություն. այս ամենը տեսնելով՝ «Բալդի»-ի աշխատակիցները մեծ բավարարվածությամբ հեռացան «Օրրան»-ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)