Մեղրաձոր գյուղում այրվել է կուտակած անասնակեր
Արտակարգ Պատահար
«911» ծառայություն հոկտեմբերի 17-ին, ժամը 21:51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:22-ին, մարվել՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 01:10-ին:
Գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում այրվել է կուտակած անասնակեր՝ մոտ 6 տոննա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն