«Ռոմա»-ն հաստատել է` Մխիթարյանը չի խաղա «Սամպդորիա»-ի դեմ
Սպորտ
Իտալական «Ռոմա»-ն հաստատել է, որ Մխիթարյանն այս շաբաթ չի վերադառնա խաղադաշտ:
Մայրաքաղաքային «գայլերի» պաշտոնական կայքը գրել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի «Սամպդորիա»-ի դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Կայքի պնդմամբ` Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն