Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան 

ԼՀԿ-ն առաջարկում է կուսակցությունների համար պետական որոշակի աջակցության տրամադրում

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ պետությունը որոշակի աջակցություն տրամադրի խորհրդարան անցած կուսակցություններին՝ մարզային գրասենյակներ ունենալու համար: ԼՀԿ-ի առաջարկները «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին ներկայացրեց պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ ԼՀԿ-ն մարտից մասնակցել է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի փոփոխությունների աշխատանքային խմբի աշխատանքին, ներկայացրել  բազմաթիվ առաջարկներ: «Եթե պետությունը որևիցե ձևով կուսակցության առջև պահանջ է դնում ունենալ տարածքային գրասենյակներ, որոշակի թվով անդամներ, այս կամ այն մասնակցություն, պետք է գոնե մինիմալ օժանդակություն ցուցաբերի: Սակայն միայն կուսակցության գոյությունը չի ենթադրում, թե այն պետք է ստանա պետական աջակցություն, կուսակցությունը պետք է ապացուցի, որ ինքը կենսունակ է, մասնակցի ընտրություններին, ունենա հանրային աջակցություն: Մենք կարծում ենք, որ առնվազն 2 տոկոս հանրային աջակցություն ունեցող կուսակցությունները և 3 տոկոս հանրային աջակցություն ունեցող դաշինքները  կարող են ստանալ պետական աջակցություն, ֆինանսավորում»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ դա թույլ կտա առաջին հերթին խորհրդարան չանցած կուսակցություններին ձեռք բերել որոշակի ինքնուրույնություն, հետագայում կենսագործունեություն ապահովելու, ուժեղանալու ու խորհրդարան մտնելու համար:

ԼՀԿ-ի կարծիքով՝ խորհրդարան անցած կուսակցությունների համար պայմաններն ավելի խիստ պետք է լինեն: Նրա խոսքով՝ խորհրդարանում ներկայացված կուսակցություններին պետք է պարտադրվի ունենալ մարզային գրասենյակներ, ապահովել մարդկանց հանդիպումը հենց տեղերում, խորհրդարան անցած կուսակցության պատասխանատվությունն ավելի մեծ է: «Սակայն, եթե պետությունը դնում է բոլոր մարզերում գրասենյակներ ունենալու պահանջ, ապա պետք է նաև որոշակի գոնե նվազագույն ֆինանսական աջակցություն տրամադրի»,-նշեց Սիմոնյանը:

Նա կարևորեց նաև կուսակցությունների կարողությունների զարգացումը, նկատեց, որ մեծ մասը չունի հնարավորություն՝ օգտվելու հետազոտական լայն բազայից, այսինքն՝ օգտվելու անկախ փորձագետների ծառայությունից: Պատգամավորը նկատեց, որ հաճախ այս կամ այն օրինագծի վերաբերյալ հանրության դիրքորոշումը հասկանալու համար ստիպված օգտագործվում են սոցկայքերը, ԶԼՄ-ները, ինչը կարող է մանիպուլյացիայի պատճառ դառնալ: Այլ բան է պատկերը սոցիալական ցանցերում և այլ բան է իրականում: «Եվ հանրության վերաբերմունքը պետք է հասկանալ կամ փորձագիտական հետազոտությունների կամ հարցումների միջոցով, ինչից կուսակցությունների մեծ մասը զրկված է: Կարողությունների զարգացումը նաև վերաբերում է կուսակցությունների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,-ասաց նա ու հավելեց՝ աջակցություն պետք է տրամադրվի ոչ միայն ֆինանսական, այլ նաև տարածքների տրամադրման միջոցով:

Սիմոնյանը կարևորեց նաև Հանրային հեռուստաընկերությամբ ու Հանրային ռադիոյով եթերաժամանակի տրամադրումը կուսակցություններին՝ իրենց գաղափարներն ու մտքերը տեղ հասցնելու համար:  Պատգամավորը ներկայացրեց կուսակցության այլ առաջարկներ ևս՝ շեշտելով, որ իրենց համար կուսակցությունների ձևավորման ամենակարևոր սկզբունքն այն է, որ լինի լիբերալ մոտեցում, այսինքն` կուսակցությունը ստեղծելը չլինի բյուրոկրատական քաշքշուկով պայմանավորված, լինի ավելի հեշտ, քան այսօր կա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ
Ամենադիտված