Կորեան ՀՀ Ազգային ժողովին 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ է տվել
Քաղաքական
Կորեան ՀՀ Ազգային ժողովին 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ է տվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) միջև կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովին անվճար տրամադրվել են 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ (ներառյալ մոնտաժման աշխատանքները և մասնագետների պատրաստումը)։ Այս սարքավորումները նախատեսված են դահլիճների թարգմանչական, քվեարկության, ձայնագրության և այլ տեխնիկական սպասարկման գործընթացներն ապահովելու համար։
Հ.Գ. Սարքավորումները արդեն ժամանել են Հայաստան»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն