Վերադառնում եմ․ Մխիթարյանը մարզումային լուսանկար է հրապարակել
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:
«Վերադարձել եմ մարզումների: Առաջին օրը վնասվածքից հետո»,-սոցցանցերի իր էջերում գրել է հայ կիսապաշտպանը:
Ավելի վաղ՝ մայրաքաղաքային «գայլերի» պաշտոնական կայքը գրել էր, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի «Սամպդորիա»-ի դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Կայքի պնդմամբ` Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն