Դատարանը որոշեց կալանավորել ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց
Իրավունք
Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու եւ ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ, նրանցից մեկն անչափահաս։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան