ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել
Իրավունք
Ազգային անվտանգության ծառայությունը նոր հաղորդագրությամբ է հանդես եկել։
«Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»,-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։
Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ ԱԱԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ։
ԱԱԾ-ից հայտնել էին, որ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան