«Շիրակ»-ն ուժեղ էր «Արարատ»-ից (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալեց Երևանի «Արարատ»-ին: Դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով:
Հանդիպման 23-րդ րոպեին դաշտի տերերի խաղացող Մորի Կոնեն բացեց հաշիվը: Պատասխան գոլը 55-րդ րոպեին հեղինակեց Վեսլեն Ժունիորը: Խաղի 88-րդ րոպեին դաշտի տերերի հաղթական գոլի հեղինակը դարձավ Արամ Մուրադյանը:
Նշենք, որ 68-րդ րոպեից «Շիրակ»-ը մնաց տաս խաղացողով. դաշտից հեռացվեց պաշտպան Մարկո Պրլևիչը:
Տեսանյութն ու լուսանկարը` «Շիրակ»-ի մամուլի ծառայության:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն