Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության սիմվոլն է․ Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետը հանդես եկավ ելույթով։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ «Էրեբունի Երևան»  տոնակատարությունը, Երևանի հոբելյանը  հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է։ «Երևի, սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է։ Եվ սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն քար իր մեջ ներառում է մեր ազգային երազանքների մի կտոր։ Ժամանակակից Երևանը, այն Երևանը, որ այսօր մենք ունենք, սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը, թվում էր՝ դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին։ Եվ ամեն քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում, և ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը, ամեն շենքի հետ մեր ժողովուրդը մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում և սահմանում ինքը իր համար։ Եվ ես համոզված եմ, որ Երևանը իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, որը ոչնչացման եզրին հասած ժողովրդին կարողացել է վերափոխել նոր ժամանակների համար, պատրաստել հաղթանակների, քաղաքական, տնտեսական, ռազմական հաղթանակների։ Եվ ես Երևանի այս օրը չեմ կարող չհիշատակել ժամանակակից Երևանի իսկական հեղինակին, մեր մեծերից մեկին՝ Ալեքսանդր Թամանյանին։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա Երևանը, մեր սերը Երևանի նկատմամբ նաև մի հարգանքի իսկական տուրք է Թամանյանին և բոլոր նրանց, ովքեր կանխորոշել են, ստեղծել են նոր Երևանի կերպարը»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել։ «Տեսեք, այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Երվանդ Մանարյանը ծնվել է արտերկրում, սփյուռքում, վերադարձել է Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել։ Պարոն Պիատրովսկին ծնվել է Երևանում և հիմա ղեկավարում է աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում շատ կարևոր և մեծ ներդրում է ունեցել մեր մյուս հայրենակիցը՝ Հովսեփ Օրբելին։ Երևանն այսպիսի քաղաք է, Երևանը հավաքել է բոլոր տեղերից։ Երևանը հավաքել է Հայաստանի բոլոր գյուղերից և մարզերից։ Հայաստանում չկա այդպիսի բնակավայր, որից սերած բազմաթիվ քաղաքացիներ այսօր երևանցի կոչվելու պատիվը չեն կրում։ Չկա սփյուռքի որևէ համայնք, որում ծնված և որից սերող մեր բազմաթիվ հայրենակիցներ երևանցի կոչվելու այդ պատիվը չեն կրում»,- ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Երևանը իր համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրդի ամբողջականության, ինքնության սիմվոլն է։ «Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր տեսարանի ամենահաջողված ռակուրսը, և դա տեսարան է դեպի մեր Բիբլիական Արարատ սար։ Մենք բոլորս սիրում ենք Երևանը, և Երևանը սիրում է մեզ բոլորիս։ Եվ այս է պատճառը, որ ուր էլ գնանք, ուր էլ  լինենք, մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է  2801 տարի առաջ և դեռ պիտի շարունակվի հազարամյակներ։ Շնորհավորում եմ մեզ այս դարակազմիկ տոնի և օրվա կապակցությամբ։ Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին»- եզրափակեց վարչապետը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված