Հնդկաստանում քոլեջի ուսանողները քննություն են հանձնել արկղերով (լուսանկարներ)
Այլ
Հնդկաստանում քոլեջի ուսանողները քննություն են հանձնել` իրենց գլխի վրա ստվարաթղթե արկղեր կրելով:
Նրանց լուսանկարները հայտնվել են համացանցում և եմծ սկանդալ առաջացրել, գրում է Times of India-ն:
Նշվում է, որ լուսանկարներն արվել են Կառնատակա նահանգի Խավերի քաղաքում գտնվող Բհագատ քոլեջում, քիմիայի քննության ժամանակ: Ուսանողները արկղեր են կրել, որպեսզի չկարողանան արտագրել:
Քոլեջի տնօրենը ներողություն է խնդրել միջադեպի համար: Նա պարզաբանել է, որ այդ մեթոդը կիրառել են փորձարարական նպատակներով` իմանալով, որ այն օգտագործվում է նաև այլ դպրոցներում:
Նա նաև նշել է, որ ամենը կատարվել է ուսանողների համաձայնությամբ, և այդ արկղերը նրանք են իրենց հետ դպրոց բերել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն