Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների
Հասարակություն
Վրաստանի հարավում կայծակը սպանել է հովվին ու նրա տասնյակ ոչխարներին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:
Աղբյուրի փոխանցմամբ` վրացի սահմանապահները հովվի դին հայտնաբերել են Սամեբա գյուղից ոչ հեռու` Հայաստանի սահմանին մոտ:
Հովվի դիակի մոտ հայտնաբերվել է նաև տասնյակ սատկած ոչխարներ:
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: Նախնական տվյալներով` տղամարդը մահացել է կայծակի հարվածից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն