Նոր Զելանդիայում զինվորներին կթույլատրվի դիմահարդարվել
Նոր Զելանդիայի պաշտպանության նախարարությունը փոփոխությունների է ենթարկել զինվորական կանոնադրությունը: Նոր կանոնադրությամբ ծառայության մեջ գտնվողները կարող են դիմահարդարվել և հետևել իրենց արտաքին տեսքին:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից, հայտնում է Daily Mail-ը:
Այդ օրվանից ծառայողները կարող են դիմահարդարում կրել, հարդարել իրենց եղունգները թափանցիկ կամ բաց գույնի լաքով, ինչպես նաև արհեստական թարթիչներ կրել: Դրանից բացի, նրանց թույլատրվում է նաև օծանելիք օգտագործել: Այնուամենայնիվ, նախկինի պես արգելվում է փիրսինգ կրելն ու տարօրինակ սանրվածքներ ունենալը:
Նավատորմի ծովակալ Դեյվիդ Պրոկտրը նշել է, որ այդ կերպ ցանկանում են ցույց տալ տարբերությունը կանանց և տղամարդկանց անձնական հիգիենայի և արտաքին տեսքի միջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն