Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

«5 մինուս 2 տոկոս». նախատեսվում են փոփոխություններ կուսակցությունների մասին օրենքում. Սարգիս Խանդանյան

Քաղաքական

Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններն արդեն քննարկման փուլում են: Օրենքը նախատեսվում է շրջանառության մեջ դնել մինչև 2020 թվականը, այսինքն մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: Օրենքում սպասվելիք առանցքային փոփոխությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ: Նրա պնդմամբ՝ նախագծի իրավական փաստաթուղթը պատրաստ լինելուն պես՝ այն կմտնի խորհրդարանի օրակարգ:

«Ինչպես հին օրենքը, այդպես էլ նորը, հիմնվելով սահմանադրության վրա, հստակ կսահմանի՝ որն է կուսակցությունը, ինչպես են կուսակցությունները կազմավորվում և քանի անդամից պիտի բաղկացած լինի: Լայն քննարկում է ծավալվել, որպեսզի նվազեցնեն այն հիմնադիր անդամների և կուսակցությունների  անդամների թիվը, որոնց հիմքի վրա միայն կառույցը կարող է կուսակցություն համարվել»: Պատգամավորն ասում է, որ իրենց թիմն առաջարկում է հանել կուսակցության բաշխվածության  սահմանափակումը, ըստ որի՝ կուսակցությունները  պետք է պարտադիր ներկայացված լինեն Երևան քաղաքում և երեք մարզերում, կամ Հայաստանի չորս մարզերում: Այս հարցի շուրջ քննարկվող կողմերի միջև կա կոնսենսուս:

Այն հարցին, թե արդյո՞ք կան հարցեր, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի չեն գալիս կողմերը, պատգամավորը պատասխանեց. «Հաջորդ ամենակարևոր հարցը, որ պիտի քննարկենք, սեռերի բաշխվածության քվոտան է: Այ այս դրույթի նկատմամբ տարբեր մոտեցումներ կան: Անձամբ ես կողմնակից եմ, որ քվոտան բարձրացվի, որպեսզի Հայաստանի պարագայում կանայք ավելի մեծ շանսեր ունենան կուսակցական գործունեության մեջ ներգրավված լինելու, նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Իմ դիրքորոշումն է նաև, որ կուսակցությունների ղեկավար կազմում ևս կանանց քվոտաներ լինեն: Ես չգիտեմ սրան ինչպես կարձագանքնեն խորհրդարանական ուժերն ու քննարկմանը ներգրավված մյուս կողմերը, բայց իմ կարծիքով կարելի է շեմը բարձրացնել մինչև 40 տոկոս, այսինքն 10-ից 4-ը լինեն կանայք: Այս դրույթը դեռևս քննարկման փուլում է»:

Հաջորդ կարևոր հարցը, որ քննարկվում է՝ կուսակցությունների ֆինանսավորումն է: Քննարկման արդյունքում պարզ կդառնա, թե ո՞ր կուսակցությունները պետությունից կստանան  ֆինանսավորում, նրանք, որոնք անցել են խորհրդարան, թե՞ նաև այն կուսակցությունները, որոնք որոշակի հաջողություն են գրանցել, բայց չեն անցել խորհրդարան:

«Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է ֆինանսավորում տալ այն կուսակցություններին, որոնք մասնակցել են ընտրություններին և առնվազն որոշ տոկոսի ձայներ են հավաքել, սակայն չեն հասել խորհրդարան, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զարգանալ, պատրաստվել հաջորդ ընտրություններին, նաև քաղաքական գործունեություն ծավալել: Այս թեմայի շուրջ քննարկող կողմերի կարծիքները ևս տարբեր են»:

Խանդանյանն ասում է, որ այժմ քննարկում են անցողիկ շեմի «5 մինուս 2 տոկոս» տարբերակը: Այսինքն, եթե ընտրական օրենսգրքով խորհրդարան անցնելու շեմը մնա 5 տոկոս, ֆինանսավորում կստանան ձայների 3 տոկոս ստացած կուսակցությունները: Ֆինանսավորման չափերին անդրադառնալով՝ ասաց, որ դեռ հստակ չէ, թե ինչպես կլուծվի այդ խնդիրը, բայց մեծամասնության կարծիքով՝ գումարի չափը պիտի բարձրանա:

«Ֆինանսավորման չափը որոշված չէ, բայց բոլորը կողմ են, որ բարձրանա: Իհարկե՝ պիտի կառավարության հետ քննարկենք, թե ինչքանով է դա հնարավոր: Այնուամենայնիվ՝ ներկա ֆինանսավորմամբ կուսակցությունները նույնիսկ տարրական ծախսեր չեն կարողանում կատարել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված