Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվել Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի 75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն 

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ

Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 21-ին  հանդիպում ունեցավ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով խորհրդատու Նորա Միրզոյանը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց ԱԻՆ-ի և համաշխարհային բանկի փոխգործակցությունը, հատկապես կարևորելով արդեն իրականացված համատեղ ծրագրերը:

ԱԻՆ-ը և համաշխարհային բանկն արդեն ունեն համագործակցության փորձ Հիդրոմետ և Սեյսմիկ ոլորտներում:

Համաշխարհային բանկի աջակցությամբ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում Հիդրոմետ ծառայությունում տեղի են ունեցել աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

Սեյսմիկ ոլորտում 2016-2018 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ՝ Միջազգային կոնսորցիումի կողմից կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման 1:500000 մասշտաբի նոր քարտեզ, որի իրականացման աշխատանքներին ներգրավված է եղել նաև ԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: Այդ նոր քարտեզի օրինակը տրամադրվել է նաև Քաղաքաշինության կոմիտեին:

Կոնսորցիումի կողմից կազմվել և ներկայացվել են նաև ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման արդիականացված քարտեզներ՝ երկրաշարժերի կրկնելիության տարբեր ժամանակահատվածների և ուժգնության տարբեր հավանականությունների համար, ինչը գիտական և տեղեկատվական հիմք է ծառայում սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի վերանայման և արդիականացման համար:

Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում կարևորեց աղետների ռիսկի գնահատման և կանխարգելման կարողությունների զարգացումը, որին պետք է միտված լինի նաև Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Փրկարար ծառայության կարողությունների, անձնակազմի պատրաստվածության և շենք շինությունների վիճակի վերաբերյալ: Նախարար Ցոլակյանը նշեց, որ 64 հրշեջ-փրարարական ջոկատներից 32-ն արդեն գտնվում են վերանորոգման և արդիականացման փուլում:

Նախարար Ցոլակյանը խոսեց նաև հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարարության խնդրի մասին: Ըստ ուսումնասիրությունների՝ օրինակ Երևանում, 12 հրշեջ-փրկարարական ջոկատների փոխարեն անհրաժեշտ է նվազագույնը 20 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:

Աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն նույնպես բարձր գնահատեց ԱԻՆ-ի հետ համագործակցությունը: Տաֆաձվա Դուբեն պատրաստակամություն հայտնեց գարնանը, ՀԲ-ի ուսումնասիրություններից հետո, ներկայացնել ԱԻՆ կարիքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և երկարաժամկետ հեռանկարում առավելագույնս օժանդակել խնդիրների լուծմանը:

Համաշխարհային Բանկի առաքելության նպատակն է իրականացնել արտակարգ իրավիճակներում արձագանքելու և օպերատիվ պատրաստվածության ազգային կարողությունների նախնական գնահատում, հույժ կարևոր ենթակառուցվածքներին վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի գույքագրում, ինչպես նաև համաձայնության գալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու և կարևոր կառույցների տեխնիկական գնահատման շուրջ: 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում
Ամենադիտված