Հայ շախմատիստների արդյունքները երիտասարդների աշխարհի առաջնությունում
Սպորտ
Շախմատի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանից Արամ Հակոբյանն անսպասելի պարտություն կրեց:
Նյու Դելի քաղաքում ընթացող ԱԱ-ի 7-րդ տուրում Հակոբյանը մրցեց Ուկրաինայի ներկայացուցչի հետ, ով մինչ այդ իր հետ մրցաշարային աղյուսակի առաջատարն էր: Պարտիայի 53-րդ քայլին հայ շախմատիստն անձնատուր եղավ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը հաղթեց, իսկ Արթուր Դավթյանը կիսեց միավորը:
Արամ Հակոբյանը նահանջել է մրցաշարային աղյուսակում և 6-րդն է: Նա առաջատարին զիջում է մեկ միավոր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն