Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Անձնական տվյալների գաղտնիությունը պետք է չխախտվի․ ՀԿ-ների հայտարարությունը

Հասարակություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀԾԿՀ-ի կողմից շրջանառության մեջ դրված ինտերնետ հասանելիության ծառայությունը վերահսկող որոշման նախագծի վերաբերյալ։ 

Հայտարարությունը՝ ստորև․

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում պարզել, թե որ կայքերն է այցելել բաժանորդը, ինչ սարքավորում է օգտագործում նա Ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև բաժանորդի կողմից էլ փոստով հաղորդած նամակների օրը, ժամը և հասցեն։ Այդ բոլոր տեղեկությունները Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել երկու տարվա ընթացքում։

Վերլուծելով Հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ օրենսդրական դաշտի ու միջազգային պրակտիկայի տեսանկյուններից եկել ենք այն եզրակացության, որ այդ փաստաթուղթը ու հակասում է ՀՀ մի շարք օրենքներին ու սահմանադրական դրույթներին։

Փաստացի Հանձնաժողովը որոշում է, որ Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել անձի այն տվյալները, որոնք ըստ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում տրված սահմանմանը համարվում են անձնական տվյալներ, այն է՝ «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.»։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջն է, որ տվյալները պահպանվեն ու մշակվեն միայն այն դեպքում, երբ «տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքում»։

Կարևորագույն պայմաններից է այն, որ անհատական տվյալ է համարվում այդ «ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացումը»։ Բաժանորդին հաղորդակցության պահին հատկացված IP համարը, որը փաստացի հնարավորություն է տալիս հայտնաբերել անձի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու սարքավորումների համարը, կարող է օգտագործվել բաժանորդի գտնվելու վայրը պարզելու համար։

Ոչ մի օրենք Հայաստանում թույլ չի տալիս էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողին հավաքագրել ու օգտագործել այնպիսի տվյալներ, ինչպիսին են օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ և IP համարի, և ինտերնետ օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID) հավասարեցվում են հեռախոսային խոսակցություններին, և նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ այդ տվյալները կարող են վերահսկվել միայն դատարանի որոշման հիման վրա։

Բաժանորդի կողմից այս կամ այն տեղեկությունը փնտրելու կամ Ինտերնետ կայքը այցելելու մասին տեղեկությունները, օրինակ՝ ինտերնետ ծառայությունից օգտվելու սկիզբը և ավարտը, կարող է միանշանակ համարվել անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիք, իսկ անձնական կյանքի գաղտնիքը պաշտպանված է Սահմանադրության 31-րդ հոդվածով ու կարող է սահմանափակվել միայն օրենքով։

Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ զուտ ոլորտային վարչարարություն իրականացման համար ստեղծված մարմինը վերապահել է իրեն քաղաքացիների իրավունքները սահմանափակող մի նորմ,  որը նախատեսված չէ օրենքով։ Փաստորեն ստեղծվում է մի նախադեպ, երբ ցանկացած ոլորտային կարգավորող մարմին կարող է խախտել մարդու հիմնարար իրավունքները ու ազատությունները։

Համարում ենք այս որոշման նախագիծը կամայականության դրսևորում ու պահանջում ենք անհապաղ հանել այն շրջանառությունից՝ որպես անօրինական և հակասահմանադրական։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հանրային լրագրության ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված