«Ոսկե գնդակ» Լուկա Մոդրիչի անհաջող ցուցանիշը
Սպորտ
France Football-ը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրապարակել է «Ոսկե գնդակ»-2019 մրցանակի հավակնորդ 30 ֆուտբոլիստների անունները: Ցանկում չի ընգրկվել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, ով մրցանակին արժանացել է 2018թ-ին:
«Ոսկե գնդակի» պատմության վերջին 26 տարվա ընթացքում սա առաջին անգամն է երբ դափնեկիրը չի ընգրկվում հաջորդ տարվա հավակնորդների ցանկում:
Նախորդ անգամ նման դեպք տեղի է ունեցել երբ 1992թ-ին մրցանակին արժանացած Մարկո Վան Բաստենը չի ընգրկվել 1993թ-ի հավակնորդների ցանկում:
Նշենք, որ որ «Ոսկե գնդակ» մրցանկաը տրվում է 1956թ-ից, նրա առաջին դափնեկիրը անգլիացի Սթենլի Մետյուզն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն