Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

«Խրախուսվում է Անժելա Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնաճնշումները». Զարուհի Փոստանջյան

Իրավունք

Հարձակման ենթարկված «Հայելի» մամուլի ակումբի սեփականատեր Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ` փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բողոք է ներկայացրել, պատճենն էլ ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Բողոք

Թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի դիմումը մերժելու որոշման դեմ

Հայաստանի Հանրապետությունում իշխանության երեք թևերը` գործադիր, օրենսդիր և դատական, մեկ անձի ձեռքում կենտրոնացնելը շարունակում է հանդիսանալ սպառնալիք պետության կայուն զարգացման և անվտանգության համար: Այսպես կոչված «թավշյա հեղափոխության» անվան տակ գործողություններ կատարող գործադիր իշխանության առաջին դեմքից խոսքը և դրանից տարբերվող գործը առավել անհանդուրժող է դարձել թե որոշ խմբերի, թե պետության ռեպրեսիվ ինստիտուտների կողմից։ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առումով իրավիճակը կրկին մտել է ճգնաժամային փուլ։

Անդրադառնալով սույն քրեական գործով մինչ օրս իրականացված դատավարական գործողություններին՝ ակնհայտ է, որ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ տեղի է ունենում հովանավորչություն: Այս գործելաոճը չդադարեցնելը վտանգում է արդար դատաքննությունը և մեղավորներին արժանի պատժի ենթարկելը։

Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո` շուրջ մեկ ու կես տարիների ընթացքում, տեղի են ունեցել գործողություններ, որոնք վկայում են՝ գործադիր իշխանության առաջին դեմքի` Նիկոլ Փաշինյանի, միանձնյա իշխանության ձգտելը։ Հայաստանի Հանրապետությունում ցանկանում են վերբեռնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն չի տալիս ազատ կարծիք հայտնել և իշխանության տարբեր թևերի միմյանցից անկախ գործել։

«Հայելի» ակումբի վրա հարձակման օրինակը և հետագայում թիվ 15959619 քրեական գործի շրջանակում անգործության դրևորումը (խուլիգանության և խտրականության դեպքերով քրեական գործ չհարուցելը)`խոսքի իրավունքը լռեցնելու վտանգավոր օրինակ է։ Մյուս կողմից՝ դատարանների վրա հարձակումը` առանց այն էլ խոցելի, ոչ արդյունավետ և ոչ արդար դատական համակարգը, ի սպառ վերացնելու օրինակ է:

Այս ամենի դեմ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելը ոչ միայն խրախուսում է Անժելա Թովմասյանի, նրա ընտանիքի անդամների և «Հայելի» ակումբի նկատմաբ բռնաճնշումները, այլ ժամանակի ընթացքում հնարավոր է ձեռք բերի զանգվածային բնույթ:

Սույն գործով տուժող Անժելա Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումների իրական պատճառներն են`

• Նրա կողմից ղեկավարվող լրատվամիջոցի` «Հայելի» ակումբի հրապարակած համարձակ ելույթները, կարծիքները, որտեղ առկա է քննադատություն և դատապարտման խոսք գործող գործադիր իշխանության վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականության վերաբերյալ:

• Անժելա Թովմասյանի եղբոր` Հրայր Թովմասյանի ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ լինելը, ով իր մասնագիտական գործունեությամբ` որպես դատական իշխանության ներկայացուցիչ, չի ցանկացել հնազանդվել գործադիր իշխանության ապօրինի պահանջներին:

Սույն քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի դիմումի հիմքում է ընկած թիվ 15959619 քրեական գործով որպես կասկածյալներ ներգրավված` Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները (տես` http://nt.am/am/news/273924/):

II) Բողոքի իրավական հիմնավորում

«Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը ոչ միայն վնաս է հասցրել խոսքի ազատությանը, այլև ստեղծել է սպառնալիքներ լրագրող Անժելա Թովմասյանի և «Հայելի» ակումբի անվտանգ գործունեության համար:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է կատարել խոսքի ազատության և լրագրողների անվտանգության պաշտպանության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները` ապահովելով բարենպաստ դատական պաշտպանություն և ամենայն լրջությամբ ուսումնասիրելով լրագրողներին ուղղված սպառնալիքները ու հալածանքների փաստերը:

ՀայաստանիՀանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածը ամրագրել է Խտրականության արգելքը, համաձայն որի`

«Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածը ամրագրել է Մարդու ազատ գործելու իրավունքը, համաձայն որի`

«Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը ամրագրել է Կարծիքի արտահայտման ազատությունը, համաձայն որի`

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: 2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը: 3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածը ամրագրել է Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան, համաձայն որի`

«1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան…»:

Խոսքի և տեղեկատվության ազատությունը հիմնարար իրավունք է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Այդ իրավունքը ներառում է լրատվամիջոցների ազատությունը, ինչը կարևոր նախադրյալ է ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման համար:

Խոսքի ազատության համար բարենպաստ միջավայր ստեղծելու և ապահովելու համար, ինչպես երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, պետությունը պետք է կատարի մի շարք դրական պարտավորություններ, ինչպես նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռներում և սահմանված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2016) 4 Հանձնարարականում անդամ երկրներին, որի հավելվածում ամրագրված ուղենիշները՝ լրագրողների և լրատվամիջոցների այլ դերակատարների լրագրության և անվտանգության պաշտպանության վերաբերյալ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլուխը սահմանում է պաշտպանության միջոց ձեռնարկելու անհրաժեշտության մասին համապատասխան դրույթները:

III) Բողոքի պահանջը

Անժելա Թովմասյանը ՀՀ իրավապահ մարմիններից ակնկալում է, որ նրանք երաշխավորեն կանխարգելիչ միջոցառումները` իր մասնագիտական գործունեությունը անխափան իրականացնելու համար մասնավորապես՝ Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու ուղղությամբ: Սույն երաշխիքը համահունչ է լրագրողների անվտանգության և անպատժելիության հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք և նրանց անունից հանդես եկող անձը՝ Արտակ Գալստյանը, հրապարակավ սպառնալիքներ են հնչեցրել Անժելա Թովմասյանի լրագրողական գործունեությունը խափանելու վերաբերյալ՝ կապված նրա ազգակցական կապի գործադիր և օրենսդիր իշխանության կողմից հետապնդվող նրա եղբոր` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, և նրա լրագրողական մասնագիտական գործունեության հետ:

Լրատվամիջոցներում աշխատող մարդկանց կյանքի, ազատության և անվտանգության ապահովումը՝ համաձայն ազգային և միջազգային օրենքների, պետության պարտականությունն է:

Ուստի հիմք ընդունելով` վերոգրյալը պահանջում եմ վերացնել թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին դիմումը մերժելու` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի որոշումը և պարտավորեցնել կայացնել պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշում, մասնավորապես` ձեռնարկել Անժելա Թովմասյանի անձնական անվտանգության ապահովումը, նրա բնակարանի և Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի պահպանությունը:

Կից ներկայացվում է Թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի դիմումը մերժելու որոշման պատճենը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված