Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Ցավակցական հեռագրում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ ցավակցությունները 2019 թ. հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկի երկրամասում ջրամբարտակի փլուզման արդյունքում զոհվածների հարազատներին եւ ընտանիքներին:
Կիսում ենք կորստի դառնությունը եւ ցանկանում բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն