Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) 27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրել Վրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ «Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներին Զելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Ալլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին 

Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվել են Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-չեխական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով երկկողմ, բազմակողմ և ԵՄ ձևաչափերում հարաբերությունների զարգացման դինամիկային և ակնկալվող զարգացումներին՝ միաժամանակ վերահաստատելով հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը։

Կողմերը գոհունակությամբ նշեցին միջազգային հարթակներում համագործակցության փորձը՝ երկուստեք ընդգծելով միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Հայաստանի և Չեխիայի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի շրջանակներում։ Հայկական կողմը բարձր գնահատեց միջազգային հարթակներում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման դրսևորումը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկեցին Հայաստան-ԵՄ օրակարգը, Արևելյան գործընկերության ձեռքբերումները, ներկայիս վիճակը և այդ ձևաչափում երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կարևորությունը Հայաստանի համար, խոսեց Հայաստանի զարգացման օրակարգից, անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ներգրավվածությանը: Այդ համատեքստում Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրում տեղի ունեցող բարեփոխումների ներկայիս ընթացքը և այդ օրակարգում ԵՄ անդամ գործընկերների և միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը, որը ստացավ նաև չեխական կողմի դրական արձագանքը։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության այլ հարցերի, մասնավորապես՝ Կովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում իրադարձությունների զարգացմանը։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով հարցի առնչությամբ ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին լիակատար աջակցությունը:

ՉՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Չեխիայի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները, խոսեց Վիշեգրադյան քառյակում ներկայիս և 2022թ․ ԵՄ-ում Չեխիայի նախագահությունների առաջնահերթություններից, ինչպես նաև ներկայացրեց չեխական կողմի դիրքորոշումը եվրոպական և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցերի առնչությամբ՝ անդրադառնալով նաև Մերձավոր Արևելքում առկա իրադրությանը։

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը:

Նույն օրը Չեխիայի նախագահի նստավայրում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց ՉՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Ռուդոլֆ Յինդրակը (Rudolf Jindrák):

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում ունեցավ նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նորանշանակ նախագահ՝ Օնդրժեյ Վեսելիի (Ondřej Veselý) հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆԳեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրենՌումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցիՄերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետոԶախարովան քննադատել է Սթարմերի հրաժեշտի այցը ԿիևՂրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունըԶելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել Վալերի ԶալուժնիինԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ներգրավել ևս 30 հազար հյուսիսկորեացի զինծառայողիԹրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգՆահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն էԼրագրողը նոր մանրամասներ է հայտնել Կիևի մերձակայքում խոցված ռազմական ցուցահանդեսի մասինՌուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակըWSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառովԷստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համարՄեծ Բրիտանիայի վարչապետը իր շանը չի տեղափոխի Դաունինգ սթրիթ՝ Լարի կատվի պատճառովՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվումԹեհրանը կորոշի իր պատասխանը Կիևին իրանցի նավաստու մահվան կապակցությամբՀայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգԿրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասներըՈտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել
Ամենադիտված