Նոյերը մոտ է Կանի ռեկորդը գերազանցելուն
Սպորտ
«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Օլիմպիակոսի» դեմ խաղին մասնակցելով կրկնեց մյունխենյան ակումբի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը` հանդիպումների քանակով:
Երկու դարպասապահներն էլ Չեմպիոնների լիգայում ընդհանուր առմամբ անցկացրել են 103 հանդիպում: Նոյերին կհաջողվի գերազանցել Օլիվեր Կանի ռեկորդը երկու շաբաթ անց, երբ ՉԼ-ում կկայանան 4-րդ տուրի հանդիպումները և «Բավարիա»-ն «Ալիանս Արենա»-ում կմրցի «Օլիմպիակոս»-ի հետ:
Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերով բացարձակ ռեկորդակիր է «Բավարիա»-ի նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը: Վերջինս մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 112 անգամ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան