կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվել Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի 75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) 

Վանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է (լուսանկարներ)

Հասարակություն

ՀՀ-ում շարունակում են ապօրինաբար եւ դաժանությամբ սպանդի ենթարկել թափառող կենդանիներին։ ՀՀ քաղաքացիները շարունակում են ահազանգել տեղի ունեցող դաժան վերաբերմունքի եւ ապօրինության մասին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, հաղորդում է Econews.am-ը: 

 Այս անգամ ահազանգում են Վանաձոր քաղաքի կենդանասերները։ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել եւ լուսանկարներ է հրապարակել․ «Վանաձոր... Մեր օրեր... Ահա հաղորդումս հանցագործության մասին... Նկարի ձագուկը պայքարում է ապրելու համար, մինչդեռ իր բոլոր բարեկամներին եւ ոչ միայն բարեկամներին այսօր կրակել են...

Հ.Գ. ՀՀ կառավարույթունը պարտավոր է օգնել համայնքներին լուծելու այս խնդիրը.... Ազգային ժողովը պարտավոր է տեր կանգնել իր գրած օրենքին, ՀՀ ոստիկանությունն էլ` աշխատել օրենքի սահմանում»։ 

Ընդգծենք, որ բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է եւ պատժվում է օրենքով։ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով։

Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաեւ դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուշագրավ է, որ Անահիտ Կարապետյանը դեպքի վայրից հայտնաբերել է նաեւ պարկուճներ, որոնք հավաբանար որսորդական հրազենի են, ինչը ենթադրում է, որ կրկին անգամ սպանդն իրականացվել է որեւէ որսորդի կողմից։ 

Բացի այդ, գործում է նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է.

«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»: 

Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած կենդանիների սպանդի մասին բարձրաձայնել ենք 2019թ․-ի մարտ ամսին, երբ ՀՀ ոստիկանությունը «Դինգո թիմ» ՀԿ-ի հետ զրույցում բացահայտ հայտարարել է՝ «դա արվում է որսորդների, հրազենի միջոցով եւ իրենք տեղեկանում են հատուկ գրությամբ»։

Հերթական անգամ կարող ենք փաստել, որ իրականացվող ապօրինի գործողությանն ակտիվ մասնակցություն են ունենում որսորդական միությունների անդամները եւ ոստիկանության ծառայողները:

EcoNews.am-ը մարտին զրուցել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ պարզելու համար, թե տեղյա՞կ է արդյոք քաղաքում տեղի ունեցող ապօրինությունների մասին: «Շահող կազմակերպությունն է անում, թաղամասեր են այցելում, որտեղից բողոք է լինում թափառող շների հետ կապված, գնում են առայժմ որսում են: Հիմա բանակցությունների մեջ ենք, տեսնենք՝ ո՞նց ենք ստերջացնելու: Չէ, չէ, չէ... վնասազերծելը կրակելը չէ: Բնակիչների մոտ եղել էին կատաղած շներ անցյալ տարվա վերջին, գնացել էին կրակել էին, բնակիչներն անհանգստացել էին կրակոցներից, բայց այս տարի չենք կրակում... խոսում ենք Երեւանի հետ, որ հասկանանք, ոնց կարող ենք ստերջացնել: Մրցույթը շահած կազմակերպությունը, որսում է, տանում այլ վայրեր, որպեսզի դպրոցի, հիվանդանոցի ճանապարհին շների կուտակումներ չլինեն»,- ասել էր քաղաքապետը՝ խոստանալով հրաժարվել այդ պրակտիկայից։

Փաստացի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ի վիճակի չէ հետեւելու քաղաքում տեղի ունեցող ապօրինի կրակոցների խնդրին, կամ ավելին՝ նպաստում է դրանց իրականացմանը՝ «պատվիրելով» կենդանիների սպանդ, իսկ ՀՀ ոստիկանությունն առհասարակ անկարող է նման դեպքերում, ինչն ապացուցվել է բազմաթիվ անգամներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհին
Ամենադիտված