Արդարադատության կրիշն ա փտած, ոչ թե կրիչը. Պավլիկ Մանուկյան
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա Ծռեր»-ի տասն անդամների գործով դատաքննությունը: Պաշտպան Տիգրան Եգորյանը խնդրել է լազերային կրիչով իրենց տրամադրել գործով տուժողների հարցաքննությունների արձանագրությունները՝ պատճառաբանությամբ, թե նախկինում տրամադրվածը վնասվել է: Ի պատասխան` դատավորն ասաց՝ թեև իրենց պարտականությունների մեջ չի մտնում, սակայն տրամադրել են կրիչները, մինչդեռ, այնինչ ո՛չ Մուշեղ Շուշանյանը, ո՛չ էլ Տիգրան Եգորյանը չեն ներկայացել դատարան:
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը միջամտեց. «Եթե այսօր մի հատ էլ անցածի պես դատավարություն անեք, ես համոզված եմ, որ ձեզ հետ արդեն «Դուք»-ով կխոսեմ: Հիմա էսպես ձգձգելով՝ կրիչը, հավաքիչը, չգիտեմ ինչը... ես ոնց տեսնում եմ, ամբողջ ազգն է տեսնում՝ արդարադատության կրիշն ա փտած, կը-րի-շը, ոչ թե կրիչը: Սենց ձգձգելով ինչի՞ եք տանելու: Մարդուն անհարկի տեղը կալանքի տակ եք պահում»,- նկատեց Մանուկյանը՝ անդրադառնալով Արմեն Բիլյանի դատավարությանը:
Դատավորը նշեց, որ պաշտպանների բացակայության պարագայում, դատավարությունը շարունակել հնարավոր չէ: Այսպիսով` դատարանը հետաձգեց գործի քննությունը և հաջորդ նիստի օր նշանակեց նոյեմբերի 6-ը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան