Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Մենք պետական կառույցում չե՞նք աշխատում․ դերասանն իր «աղքատավարձի», ու պաշտոնյաների աշխատավարձերի մասին

Հասարակություն

«2005 թվականից աշխատում եմ պետական թատրոնում, որպես դերասան։ Իմ աշխատավարձը միշտ եղել է 63 000 դրամ ու երբեք չի ավելացել։ Այսօր ես տեղեկացա, որ հարկադիրն իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում դերասանը թեև նշեց, որ գրառումը հումորային բնույթ էր կրում, սակայն իրեն վրդովեցրել է վերջերս շրջանառվող խոսակցությունները, որ պաշտոնյաների աշխատավարձերը 1,5 մլն դրամով բարձրացել են․ «Որպես ՀՀ քաղաքացի ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս տարիների ընթացքում դերասանների աշխատավարձը գոնե 5000 դրամով չբարձրացավ, ի՞նչ է մենք պետական կառույցներում չենք աշխատում։ Պաշտոնյաների աշխատավարձերը 1,5 մլն է, էդ ի՞նչ են անում, որ էդքան փող են ստանում։ Ինչո՞ւ են մենակ նախարարների, մարզպետների աշխատավարձերը բարձրացնում։ Չէ՞ որ թատրոնն էլ է պետական»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարկադիրին՝  դերասանը նշեց, որ գրառումը վերաբերում է ամսվա ընթացքում արված խախտումներին, որոնց վրա հարկադիրը գումար է ավելացնում և իրեն հետաքրքիր է՝ 63 000 դրամով դերասանը ինչպե՞ս վճարումներ կատարի և միևնույն ժամանակ փորձի ապրել․ «Ես կխնդրեի վերանայել խախտումների համար նախատեսված գները։ Խախտումներ չանելն անհնար է, որովհետև երբեմն ուզում ես մի տեղ կայանել ասում են՝ մի կանգնիր շեֆի ավտոյի տեղն է, ստիպաված կայանում ես այնպիսի տեղում, որտեղ գուցե չի թույլատրվում և դրա համար տուգանվում ես։ Շատ հաճախ տուգանքները բերելիս ես տանը չեմ լինում և քանի որ ինձ չեն կարողանում տալ, գնում է հարկադիր, վերջինս էլ տուգանքի վրա ավելացնում է 2 500 դրամ։ Ինձ հետաքրքիր է՝ սովորական պետական աշխատողների աշխատավարձը 60-70 հազար դրամ է, ո՞նց կարող է խախտումը լինել 5000 դրամ, հարկադիր գնալիս էլ ավելանա 2500 դրամ։ Ես բավականին գումար եմ աշխատում և ինձ համար տուգանքներ տալը խնդիր չէ, բայց կան մարդիկ, ովքեր ապրում են 63 000 դրամով, ու 7 500 դրամը կարող էին վճարել լույսի ու գազի վարձ»,- ասաց նա։ 

Պարբերաբար խոսակցություններ են գնում դերասանների աշխատավարձերը ժամավճարով դարձնելու մասին։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում դրան Երանոսյանը՝ ինչին ի պատասխան դերասանն ասաց․ «Ես աշխատում եմ պետական թատրոնում և պետությունն ինչքան ասում է  աշխատի, ես մի բան էլ ավել եմ աշխատում ու դրա դիմաց ստանում եմ 63 000 դրամ։ Կան նաև մարդիկ, որոնք ուղղակի նստած են աշխատավարձ ստանում։ Սակայն ես և իմ ընկերները կարողանում ենք այնպիսի պրոյեկտներ ստեղծել, որ կարողանում ենք բավականին գումարներ աշխատել։ Խնդրում եմ, որ պետությունը ուշադրություն դարձնի դերասաններին և հանդիպումներ լինեն ոչ թե ղեկավարների, այլ հենց դերասանների հետ․ չե՞ որ դերասանն էլ ունի խնդիրներ։ Թատրոնի դերասանի 63 000 դրամ աշխատավարձը խնդալու գումար է։ Թող թատրոնում դերասանը ամեն ելույթի համար գոնե ստանա 10 000 դրամ։ Թող հանեն այն դերասաններին, որոնք ոչինչ չեն անում և աշխատավարձ են ստանում պետությունից։ Թող թատրոնի բեմն անվճար տրամադրեն՝ հնարավորություն տալով դերասանին ներկայացում բեդրել, վաճառել և ավել գումար վաստակել, ինչպես ես եմ անում։ Ոչ թե թատրոնի բեմը վարձակալությամբ տան, որ դերասանն էլ չիմանա՝ ինչ անի»,- նկատեց Երանոսյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված